Ամուրիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ամուրիկ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-28,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով։ Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն երանգով։ Էգը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին։

Կենսակերպ
Ամուրիկները շրջում են երամներով։ Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ։ Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով, բուսական կերով։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից։ Ունի գեղագիտական, ճանաչողական և գիտական նշանակություն։

Օգտակար է, ոչնչացնում է մոլախոտերը։

Բազմացում և զարգացում
Բնադրում է ծառերին։ Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը։ Հարմարված է անազատ պայմաններին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում