Լայն երիզորդ. ՀՀ Կենդանական աշխարհը

Լայն երիզորդ (լատ.՝ Diphyllobothrium latum) կլոր որդերի մակաբույծներ։ Պարազիտում են մարդու բարակ աղիքում, որոշ տվյալներով նաև այն կաթնասուների մոտ որոնք սնվում են ձկներով։ Դիֆիլոբոթրիոզ հիվանդության հարուցիչն է։

Աշխարհագրական տարածում

Դիֆիլոբոթրիոզի օջախներն ամբողջ երկրագնդով մեկ տարածված են մեծ թվով ջրամբարներ ունեցող վայրերում։ Դիֆիլոբոթրիոզը ավելի շատ տարածված է Կարելիայում, Լենինգրադում, Մերձբալթիկայում։ Առանձին օջախներ նշված են Վոլգայի, Դնեստրի և մյուս խոշոր գետերի ափերին։

Diphyllobothrium latum (Linnaeus, 1758)
Diphyllobothrium dendriticum (Nitzsch, 1824)
Diphyllobothrium ditremum (Creplin, 1825)

Մորֆոֆիզիոլոգիական առանձնահատկություններ
Սեռահասուն վիճակում լայն երիզորդը ունի 7-10 մ և ավելի երկարություն։ Սկոլեքսը զուրկ է ծծիչներից։ Պարազիտը աղիքի պատերին ամրանում է երկու ակոսաձև մկանային գոյացությունների միջոցով։ Պրոգլոիդները ավելի լայն են։ Հասուն առանձնյակների մոտ դեղնուցարանները դեղադրված են 2 կողմերում։ Արգանդն ունի բնորոշ ձև՝ այն հանգույցների ձևով առաջացնում է վարդակապ։ Արգանդի սեփական անցքը տեղադրված է պրոգլոիդի առջևի ծայրում։ Սեռական կոյանոցը նույնպես գտնվում է փորային մասի կենտրոնական գծի վրա՝ պրոգլոտիդի առջևի ծայրին մոտիկ։

Լայն երիզորդի ձվերը ձվաձև են, դեղնաշականակագույն։ Բևեռներից մեկի վրա երևում է կափարիչը։

Կենսական ցիկլ

Կենսացիկլը կապված է երկու միջանկյալ տերերի հերթափոխության հետ։ Վերջնական մարդ է և գիշակեր կաթնասունները (կատու, շուն, արջ և այլն)։ Առաջին միջանկյալ տերը՝ ցիկլոպն է, երկրորդը՝ ձուկը։ Մարդու արտաթորանքի հետ դուրս եկած ձվերը զարգացման համար անհրաժեշտ է, որ ջրի մեջ ընկնեն։ Ջրում 3-5 շաբաթ մնալուց հետո ձվերից դուրս են գալիս ազատ լողացող թարթիչներով ծածկված թրթուրները՝ կորացիդիումները, որոնք ունեն 3 զույգ կարթեր։ Հետագա զարգացման համար կորացիդիումը պետք է առաջին միջանկյալ տիրոջ՝ խեցգետնի, ցիկլոպի կողմից կլանվի։ Խեցգետնի աղիքում կորացիդիումը կորցնում է թարթիչները և օնկոսֆերայի ձևով թափանցում է մարմնի խոռոչ։ Այստեղ նա փոխակերպվում է թրթուրի՝ պրոցերկոիդի, որն ունի մարմնի երկարավուն ձև և 6 կարթեր՝ տեղավորված մարմնի ետին ծայրին։ Եթե խեցգետինը կլանում է միջանկյալ տերը՝ ձուկը, ապանրա մկաններում պրոցերկոիդը փոխակերպվում է թրթուրային հաջորդ ձուլին՝ պլերոցերկոիդի։

Լայն երիզորդի երկրորդ միջանկյալ տերերը՝ ձկներն են, գայլաձուկը, պերկեսը, աքերինը, շերեփաձուկը, կարմրախայտը, սաղմոնը և այլն։ Եթե պլերոցերկոիդով վարակված ձկանը եթե ուտի մի ուրիշ գիշատիչ ձուկ, ապա պլերոցերկոիդները կենդանի են մնում և անցնում նրա օրգանները։ Հետևաբար, գիշատիչ ձկները պահեսատային տերերն են, նրանց օրգանիզմում կարող են կենտրոնանալ մեծ թվով պլերոցերկոիդներ։ Մարդու վարակումը տեղի է ունենում, երբ սննդի մեջ օգտագործում է աղով թարմ մշակված ձկնկիթ, ինչպես նաև հում կամ կիսահում ձուկ։ Ձուկը աղ դնելիս, ջերմային մշակման ենթարկելիս պլերոցերկոիդները ոչնչանում են։ Այսպիսով, առաջին միջանկյալ տիրոջ համար ինվազիոն փուլ է կորացիդիումը, երկրորդի համար՝ պրոցերկոիդը, իսկ վերջնական տիրոջ համար՝ պլերոցերկոիդը։

D latum LifeCycle.png

Ախտածին նշանակություն

Երիզորդը ծծող բերանային ապարատով սեղմվում է աղիքի լորձաթաղանթը և դառնում հյուսվածքների մահացման պատճառ։ Պարազիտի կողմից մարսված սննդի մի մասի օգտագործման և գլխավորապես տոքսինների ազդեցության հետևանքով հիվանդի մոտ ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն և հյուծվածություն։ Երբեմն առաջանում է չարորակ սակավարյունություն՝ կապված վիտամին B12-ի անբավարարության հետ, քանի որ հելմինթը աղիքի պարունակությունից B12-ը կլանում է։ Բուժման բացակայության դեպքում հիվանդությունը կարող է վերջանալ մահով։

Ախտորոշում
Ախտորոշումը դրվում է երիզորդի ձվերը կղանքում հայտնաբերելուց հետո։

Կանխարգելում
Սննդի մեջ չի կարելի օգտագործել հում կամ կիսահում ձուկ։ Որպես հասարակական կանխարգելման չափանիշ, մեծ նշանակություն ունի սանիտարա-լուսավորական աշխատանքը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում