Տափաստանային արծիվ. ՀՀ Կենդանական աշխարհը

Տափաստանային արծիվ (լատ.՝ Aquila nipalensis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, հիմնականում տարածված է Եվրոպայում, Ասիայում,Ռումինիայից մինչև Անդրբայկալ, Չինաստանում, Հնդկաստանում և Աֆրիկայում։ Հայաստանում այս թռչուններին կարելի է հանդիպել ոչ հաճախ, նրանք հիմնականում կանգնած են լինում էլեկտրասյուների, բարձր լեռների գագաթներին։

Արտաքին տեսք

Մուգ փետուրներով խոշոր արծիվ է։ Կտուցը շատ մեծ է և մուգ, ոտքերը փետրավորված են մինչև մատերի ծայրը։ Ծոծրակում հաճախ կարելի է հանդիպել ժանգաշիկավուն հատված։ Երիտասարդ թռչունները բաց գորշագույն են` մուգ կետիկներով։ Թևերի թափահարող փոտուրները ավելի մուգ են, մագիլները կետերով է։ Քաշը կազմում է մինչև 2,7-4,84 գրամ:

Սննդառություն
Սնվում է միջին չափի կրծողներով, հիմնական սնունդ է համարվում գետնասկյուռները։ Հազվադեպ դեպքերում սնվում է նապաստակներով, փոքր չափի կրծողներով։ Երբ թռչունը չի կարողանում սնունդ հայթայթել սնվում է թռչուններով։

Բազմացում
Հիմնականում ձվադրում է ապրիլ ամսին կամ մայիսին։ Ձվադրում է 3-4 սպիտակ ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 10-45 օր։ Ապրիլ ամսից արդեն ձվից դուրս եկած ձագուկները կարողանում են թռչել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում