Ոստիկանությունը հայտնաբերել է հանգուցյալ պապի հրացանով «որս» կատարած 22-ամյա Արմենին

ՀՀ ոստիկանությունը պարզել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված ապօրինի որսի և/կամ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է. «2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ․ այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ: Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաև ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:

Ապրիլի 5-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, որը հրավիրվել է բաժին, տվել համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող հրացանը։ Հրացանը փաթեթավորվել և կնիքվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում