Բորենիներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Բորենիներ (լատ.՝ Hyaenidae), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ Ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմիանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։

Բորենիների տեսակները
Բորենիների բաժանվում են 4 տեսակի բծավոր բորենի, գորշ բորենի, շերտավոր բոորենի, և հողագայլ։ Այս կենդանիները տարածված են Աֆրիկայում, գորշ բորենին հարավային Աֆրիկայի ափերին, այդ պատճառով նա նաև կոչվում է մերձափնյա բորենի։ Ամենահայտնի տեսակը դա շերտավոր բորենին է, որն Աֆրիկաից բացի կա նաև Ասիայի հարավում և նաև Հայաստանում։ Հողագայլը չապսերով ամենափոքրն է, այդպես է կոչվել որջում ապրելու սովորության պատճառով։

Բծավոր բորենի
Բծավոր բորենիները ոհմակներ են կազմում, որտեղ իշխում են ոհմակի օրենքները։ Բարձր պոչը վկայում է ոհմակում բորենու բարձր դիրքի մասին։ Այս բորենու ոռնոցը հիշեցնում է մարդու քրքիջ։

Գորշ բորենիներ
Գորշ բորենիները ազգակցական ոհմակներ են կազմում 4-15 անհատից բաղկացած։ Էգը արուներից կարելի է ասել չի տարբերվումպ։

Հողագայլ
Հողագայլերը միայնակ կենդանիներ են, թեև երբեմն ապրում են ընտանիքներով։ Աֆրիկայի բնիկները նրանց որսում են մսի և մորդու համար։

Շերտավոր բորենիներ
Շերտավոր բորենիները հանդիպում են ՀՀ հարավային մասում։ Մենակյաց կենդանի է։ Բացի լեշից սիրում են նաև ձմերուկ։ Կուշտ կերած բոըենին միանքամից քնում է։

Նշանակությունը
Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ՝ հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով։ Բայց այդ գազանները դիմացկուն և հմուտ որսորդներ են, որոնք հարձակվում են նույնիսկ գնու այծքաղի վրա։ Նրանք նաև սպանում և ուտում են թռչունների, մողեսների, օձերի և միջատների։ Աֆրիկայում բորենիներն ու մարդիկ հաճախակի են հանդիպում։ Փաստորեն Քենիայի և Տանզանիայի բնակիչները թողնում են դիակներին, որպես բորենիների սնունդ, իսկ այդ խելացի և համարձակ կենդանիները «արշավանք» են կազմակերպում դեպի պարենային խանութներ և ժամանակ առ ժամանակ պատճառ են դառում որոշ մարդկային զոհերի։ Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում