Հնազանդ էյրենիս. ՀՀ Կենդանական աշխարհը

Հնազանդ էյրենիս (լատ.՝ Eirenis modestus), օձերի տեսակ էյրենիսների ցեղից լորտուների ընտանիքից։

Արտաքին տեսքը
Հասուն էյրենիսների երկարությունը հասնում է 60 սմ, դրա հետ մեկտեղ պոչը 3-4 անգամ կարճ է իրանից։ Դունչը բութ է, բիբը կլորավուն։ Մարմնի վերին հատվածը դարչնագույն, մոխրագույն կամ շագանակագույն։ Պոչը մի փոքր ավելի բաց է, քան իրանը։ Երիտասարդ առանձնյակների գլուխը մուգ է, աչքերի ետևի մասում կա «M» տառի նման բաց գույնի բիծ։ Տարիքի հետ այդ պատկերը մգանում է, և գլուխը ստանում է մարմնին մոտ գունավորում։

Տարածվածություն և արեալները
Հնազանդ էյերիսը բնակվում է Էգեյան և Միջերկրկական ծովերի կղզիներում, Արևելյան Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հանդիպում է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Ռուսաստանի տարածքում` Դաղստանի անտառներում, հանդիպում են մի քանի մեկուսացված պոպուլյացներ։

Հնազանդ էյրենիսը բնակվում է բաց տափաստանային տարածքներում և քարքարքարոտ և նոսր բուսածածկով լանջերին։

Կենսակերպը և սննդառությունը
Ցերեկը թաքնվում են քարերի տակ կամ փշոտ բույսերի մացառուտներում, և ակտիվանում են միայն երեկոյան։ Անդրկովկասում ձմեռում է նոյեմբերից մինչև ապրիլ։

Սնվում է հոդվածոտանիներով, նախընտրում է միջատներին։ Նաև սնվում է հազարոտնուկներով և կարիճներով։

Բազմացումը
Բազմացումը քիչ է ուսումնասիրված։ Հավանաբար ձվադրում է հունիսի սկզբում, իսկ մատղաշը ձվից դուրս է գալիս ամսվա վերջում։ Ենթադրվում է, որ դնում է երեք ձվից ոչ ավել։ Ձվերը ձգված են, 5x16,5 մմ չափով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում