Գետնափորներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Գետնափորներ (լատ.՝ Soricidae), գետնափորանմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է 25 սեռ, Հայաստանում՝ 3 սեռ, 8 տեսակ։ Արտաքինով նման են մկներին։ Մորթին թավշանման է, գլուխը՝ մեծ, շարժուն, կնճիթներով։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 3, 5-8 սմ է, կենդանի զանգվածը՝ 100-150 գ։ Պոչը երկար է՝ ծածկված խիտ մազերով կամ եղջերային թեփուկներով։ Ամենակեր են (առավելապես սնվում են միջատներով և թրթուրներով)։ 1 օրվա ընթացքում իրենց քաշից 2-2, 5 անգամ ավելի կեր են ընդունում։ Բազմանում են տարին 1-2, հազվադեպ՝ 3 անգամ։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատների։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում