Ծառագորտեր. ՀՀ Կենդանական աշխարհը

Ծառագորտեր (լատ.՝ Hylidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ։ ՀՀ-ում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ։ Մանր և միջին չառերի ծառաբնակ գորտեր են։ Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների։ Դրանց օգնությամբ ծառագորտերը տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով։ Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր։ Շատերը խնամում են իրենց սերնդին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում