Աքսիս. ՀՀ Կենդանական աշխարհը

Աքսիս(լատ.՝ Axis axis), եղնիկանմանների (լատ.՝ Cervidae) ընտանիքի ներկայացուցիչ։

Արտաքին տեսքը

Աքսիսընրբագեղ եղնիկ է՝ մորթու շիկակարմրաոսկեգույն երանգով, որի վրա կան սպիտակ բծեր։

Տարածվածությունը
Աքսիսները տարածված են Հիմալայների անտառային նախալեռնային մասերում և Շրի Լանկայում։ Սրանք Հնդկաստանում ամենահաճախ հանդիպող եղնիկներից են, որոնց թվաքանակը անդադար աճում է։ Նրանք չեն հանդիպում միայն չոր և բուսականությունից զուրկ վայրերում։ Հաջողությամբ հարմարվել է Հայաստանի անտառների կլիմային։

Կյանքի ձևը
Աքսիսի գլխավոր թշնամին բենգալյան վագրն է։ Այս եղնիկի վրա հարձակվում են նաև կարմիր գայլերը, ընձառյուծները, բորենիները, շնագայլերը և պիթոնները։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում