Աշխարհի ամենամեծ թռչող միջատը (ֆոտո)

Չինաստանի Սիչուան նահանգում միջատաբանները որսացել են աշխարհում ամենամեծ թռչող միջատը, որի թևերի բացվածքը 21 սմ է:

Փորձագետները պարզել են, որ միջատը կորիդալիդների ընտանիքից է: Գտածոն իր չափսերով գերազանցել է գիտությանը հայտնի ամենամեծ չափսերով նախորդ ռեկորդը:Մինչ այժմ ամենամեծը համարվում էր հարավամերիկյան 19,1 թևերի բացվածք ունեցող միջատը:

Գտածոն, որը նաև մեծ ծնոտ ու ճանկեր ունի, հանձնվել է միջատների թանգարանին: Չնայած այս միջատը շատ նման է մորեխի, այնուամենայնիվ այդ ընտանիքին չի պատկանում: Սրանք բնակվում են Վիետնամում, Չինաստանում ու Հնդկաստանում, սակայն Սիչուանում առաջներում այն երբևէ չի պատահել:

Կորիդալիդները հայտնի են որպես ջրի աղտոտվածության մակարդակի «կենդանի ինդիկատորներ», քանի որ բնակվում են միայն չափազանց մաքուր ջրամբարների մոտ ու եթե աղտոտվածության մակարդակը փոփոխվում է, վատանում, ապա հեռանում են ու այլ տեղ որոնում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում