Աշխարհի ամենափոքր կապիկը (ֆոտո)

Աշխարհի ամենափոքրիկ կապիկը՝ Pygmy Marmoset-ը, հանդիպում է Արևմտյան Բրազիլիայի,հարավարևելյան Կոլումբիայի,արևելյան Էկվադորի, Պերուի և Բոլիվիայի արևելյան արևադարձային անտառներում:
Pygmy Marmoset ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գաճաճ»: Այն ամենափոքրն է աշխարհում հատնաբերված բոլոր կապիկների մեջ: Նրա երկարությունը պոչի առկայության դեպքում կազմում է 16-20 սմ, իսկ առանց պոչի մոտավորապես 12-15 սմ է:

Իր նմանների հետ կապիկը շփվում է սուլոցային համակարգի միջոցով, որը գործածում է տարածության վրա վտանգի մասին տեղյակ պահելու համար: Այս կապիկն այնքան փոքր է, որ առանց որևէ բարդության թաքնվում է տերևների հետևում՝ իր սուր ճանկերով կառչելով դրանցից: «Գաճաճը» հիմնականում սնվում է տերևներով, բույսերի հյութով, նրա սննդակարգի մոտ 16%-ը կազմում են միջատները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում