Աշխարհի ամենամեծ թիթեռը (ֆոտո)

Աշխարհի ամենամեծ թիթեռները «Ատլաս " թիթեռներն են»:
Այդ թիթեռի թևերի բացվածքը 25 սմ է: Թիթեռի այս արտասովոր տեսակը գրանցվել է Գինեսի «Ռեկորդների գրքում»:

Հնդկաստանի հյուսիս-արևելքում թիթեռի այս տեսակը ստացել է Attacus անունը, ինչպես նաև Atlas` գեղեցիկ նախշերի համար: Մասնագետների կարծիքով` թիթեռի թևեր բացվածքը կարող է հասնել 30 սմ-ի: Փորձագետները հայտնաբերել են, որ չնայած իր մեծ չափերին ու վառ, թվում է, թե թունոտ նախշերին, թիթեռը լիովին անվնաս է։ Բացի այդ, թիթեռը վատ է թռչում ու ունի առավելագույնը երկու շաբաթվա կյանք:

Թիթեռի արտաքին տեսքն այնքան ապշեցուցիչ է, որ նրան Չինաստանում հաճախ անվանում են «օձի գլուխ»:
Այս թիթեռները բնակվում են Հարավ-արևելյան Ասիայի տրոպիկական անտառներում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում