Չեն տրամադրում «Դինո Գոլդ» Մայնինգ»-ի վերաբերյալ կազմված արձանագրությունների կրկնօրինակները` պատճառաբանելով նյութերի մեծ ծավալը
![](https://econews.am/disk/2013-04-18/f2725a6c94438b156b63b34210ae1af1.jpg)
Դեռևս ս.թ. ապրիլի 5-ին պաշտոնական հարցում էինք ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որի մեջ, ի թիվս այլ փաստաթղթերի, խնդրել էինք տրամադրել նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ընկերության վերաբերյալ կազմված արձանագրությունների կրկնօրինակները, եթե դրանք առկա են: Ապրիլի 17-ին ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից ստորագրված պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ԻպատասխանՀՀբնապահպանությաննախարարինուղղվածՁեր 05.04.2013թհարցման՝կապված «ԴինոԳոլդՄայնինգՔամփնի» ՓԲԸ-իկողմիցփորձաքննությաններկայացվածնախատեսվողգործունեություններիփորձաքննականեզրակացություններինառնչվողնյութերիհետ, հայտնումեմ, որելնելովնյութերիմեծծավալիցևէլեկտրոնայինտարբերակներիբացակայությունից, դրանցկարելիէծանոթանալ «Բնապահպանականփորձաքննություն» ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18/:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում հաշվարկվել են շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերը, որոնք ընկերությունը փոխանցել է ՀՀ պետական բյուջե»:
Քանի որ այդ ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները մեզ չեն տրամադրվել, իսկ պատասխանում նշված չէ, թե ինչպես է կարելի ծանոթանալ դրանց հետ, ստիպված ենք բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին հիշեցնել, որ հարցմանը պետք է պատասխանել ամբողջովին ու լիարժեք, և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների` կրկին խնդրում ենք տրամադրել մեզ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները:
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) 18.04.2013 թ.
Ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/armecofront/
Էլ. փոստ` [email protected]
econews.am
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-05-20/f2b146c7abc6b59cba79001e6dff4c00.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-05-18/33cd8e368513385dbb4cddca9369990d.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-16/1056c0f8d91d81729475b5643d1af961.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-16/1afa673956d7269b0d1e92c940ea8068.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-16/861ab55868564898e40f26b6a59f6372.jpg&w=300&h=200)