Ով է «Խոսրովի անտառ» արգելոցի նոր տնօրենը

2012թ․-ից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ազատվել է պաշտոնից։ Նրան կփոխարինի զինվորական կոչումով կապիտան Բորիս Մարատի Բաղդասարյանը։ 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Բորիս Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Կենսագրություն

Ծնվել է 1977թ. ապրիլի 27-ին

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտություն Պետական քննական հանձնաժողովի որոշմամբ տրվել է դիպլոմավորված մասնագետի դիպլոմ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Իրավաբան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական ագրարային համալսարան
«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտես

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

24․11․1998թ․-21․11․2002թ․ ՀՀ ՆԳՆ համակարգ
29․11․2002թ․-30․04․2005թ․ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ Պետական սուրհանդակային գործակալություն, սուրհանդակների բաժնի առաջատար մասնագետ
03․08․2005թ․-08․09․2014թ․ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
11.05.2016թ.-08.12.2016թ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ


ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
Կապիտան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում