Ապօրինի ծառահատումների դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/12-08-20/acdb5cf2651bed0ca21b8849f7414d27.jpg)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
Օգոստոսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 47-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ՊՊԾ դասակի ոստիկանների հետ, օգոստոսի 9-ին, ժամը 4.30-ին, Ձորագյուղի վարչական տարածքում ստուգել և բաժին են բերել Սարահարթ գյուղի 45-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ օգոստոսի 6-ին և 7-ին Վահագնաձոր գյուղի անտառից ապօրինի հատել է երկու ծառ:
Նույն օրը Գուգարքի բաժնի ոստիկանները պարեկայինների հետ համատեղ ծառայության ժամանակ Ձորագյուղի վարչական տարածքում ստուգեցին փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի երկու մեքենա: Վարորդները, որ Վանաձորի բնակիչներ են, դարձյալ վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել: Պարզվել է, որ նրանցից մեկը` Լորուտ, մյուսը Փամբակ գյուղի անտառից բենզասղոցով ապօրինի հատել են ծառեր:
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)