Հրազդան գետում հոսանքով ապօրինաբար որսացել են կողակ և բեղլու տեսակի ձկներ

Ս.թ. օգոստոսի 6-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության, Կոտայքի տարածքային բաժինների ու ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների համատեղ ստուգայցի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի հարակից հատվածի Հրազդան գետում հայտնաբերվել է էլեկտրահարման միջոցով ապօրինի ձկնորսության դեպք։

ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի բնակիչ՝ Ս.Հ.-ն, Նուռնուս համայքի բնակիչ՝ Ս․Հ-ն և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Ա.Խ.-ն որսացել էին 8․6 կգ (157 հատ) «Կողակ» և 0․9 կգ (39 հատ) «Բեղլու» տեսակի ձուկ։ Հոսանքի Էլեկտրական փոխակերպիչը, ձեռքի ձկնորսական ցանցն էլեկտրահաղորդալարերով և ձկնաքանակը, որպես իրեղեն ապացույց առգրավվել են։

ԲԸՏՄ հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում