Ահազանգ․ Դեբեդին են խառնվում հին, լքցած հանքերի և պոչամբարների թափոնները (տեսանյութ)

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է Դեբեդ գետ թափվող նյութերի մասին՝ հրապարակելով տեսանյութ կից գրությամբ․ «Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում, Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը, որը դեղնավուն գույն ունի, ջրերին են խառնվում հին, լքցած հանքերի և պոչամբարների թափոնները»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում