Անտառապահը ծառեր էր ապօրինի հատել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ապրիլի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի 43-ամյա անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ծառեր է ապօրինի հատում: Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերեցին անտառապահի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծերի 11 թաց կանգուն ծառի կոճղ, մոտ 1,5 խմ փայտանյութ, «ՈՒԱԶ» ավտոմեքենա և բենզասղոց:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում