«Լոռի» հանգստյան տան շրջակայքից բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգեցին Վանաձորի 33-ամյա մի բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է` վառելափայտը պատկանում է Վահագնաձոր գյուղի 50-ամյա մի բնակչի, որն ապրիլի 28-ին գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան շրջակայքից բենզասղոցով ապօրինի հատել էր մեկ ծառ:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում