Ապօրինի ծառահատը հայտնաբերվել է Նավուր գյուղի հանդամասում (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում