Բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 17-ին, կեսգիշերն անց, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Նարեկացու փողոցի 38-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում