Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ կասկածվողն անտառապահն է (տեսանյութ)

Մարտի 14-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կիլոմետրին սոճի և բոխի տեսակի հատված ծառեր էին հայտնաբերվել։ Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ ծառերը հատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյուլագարակի անտառպետության անտառապահներից մեկը։ Ծառերը հատել էր բենզասղոցով, որը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ արարքի շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում