Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները, ճանապարհային ոստիկանների հետ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 29-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել 2019 թվականի դեկտեմբերին` իրենց գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում