Հանրապետության տարածքում հրդեհներ են

Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 փրկարար ծառայող:

«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում այրվում են տերևներ և մացառուտ: Վերոնշյալ տարածքներում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են 22 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 30 բնակիչ: 

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են: Ժամը 17:28-ին թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում նկատվում է այլ հրդեհի օջախ:

Փրկարարները ոտքով մոտեցել են «Համզա» հանդամասում բռնկված հրդեհի վայր: Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք և մացառուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ: Ժամը 20:45-ին կապ է հաստատվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ մոտ 4000 քմ տարածքում այրվում են թափված տերևներ: Մթության և տարածքի դժվարամատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել. կիրականացվեն դեկտեմբերի 23-ին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում