Ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու (տեսանյութ)

«ՀՀ ոստիկանությունը հայտնում է որսագողության դեպքի մասին։ Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։ Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։

Պարզվել է , որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի նմանվող թռչուններ։ Կոչ ենք անում որսորդներին՝ չխախտել օրենքը։ Ոստիկանությունը հետևողական է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում