Բացառիկ կադրեր հովազի հետ տեղի ունեցած միջադեպի դեպքի վայրից (տեսանյութ)
![](https://econews.am/disk/21-11-19/bbd8818ba7aae0b6f96105df76b4189a.jpg)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն այցելել են Ենոքավան գյուղի հարակից տարածքներ, որտեղ օրերս տեղի է ունեցել հովազի հետ միջադեպը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Նոյեմբերի 20-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության հրավերով այցելել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից տարածքները, որտեղ ըստ նախնական տվյալների նախօրեին տեղի է ունեցել կովկասյան հովազի հետ միջադեպը։
Նոյեմբերի 20-ի այցելության ընթացքում FPWC թիմը զրուցել է վնասված քաղաքացու հետ, հետազոտել տեղանքը, վերլուծել առկա նախնական տեղեկատվությունը, ինչի արդյունքում համոզվել է, որ տեղանքում առկա է հովազի առանձնյակ։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, FPWC թիմը կրկին ուղևորվել է Տավուշի մարզ շարունակելու համար իրականացվող հետազոտությունները։ Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի»։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)