Կենդանիներն անկել են արտաքին ներգործությամբ առաջացած վնասվածքների պատճառով․ ՍԱՏՄ

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օրերս Երևանի կենդանաբանական այգում անկած կենդանիների անասնաբուժական փորձարկման արձանագրությունները, որոնք ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):

Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ «Մեկ Առողջություն» կոալիցիան հրապարակել է նախնական կարծիք՝ Երևանի կենդանաբանական այգում կենգուրուների անկման հնարավոր պատճառների վերաբերյալ, որում ասվում է․ «Հասանելի տվյալների նախնական հետազատության և վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ Կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկումը չէր կարող պայմանավորված լինել այգու աշխատակիցների կողմից բռնած շների հարձակումով կամ այդ շների կողմից հասցված մարմնական վնասվածքներով»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում