«Աշտարակի ձոր» ռեստորանում պահվող արջերից մեկը հղի է. ահազանգում են քաղաքացիները

TL, DR: Աշտարակի կիրճում մի քանի արջերի, էդ թվում՝ հղի, պահում են անմարդկային պայմաններում։

երեկ երեկոյան թիմի հետ LerMont Guest House-ում, աշխարհից կտրված հանգստանում ենք, ուրախանում։ սկզբում մենակ էինք, իսկ հետո մեզ միանում են Բելգիացի երկու տուրիստ ու կարճ ինթրոյից հետո, թե ինչ թույն ա Հայաստանում, կիսավրդոհվված ասում են, որ իրանք Հայաստանի հետ խնդիր ունեն ու չէ, պարզվում ա խնդիրը մեր արած շուխուռը չէր։

Գնացել են Աշտարակի ձորում մի քիչ sightseeing անելու։ Եթե ճիշտ պատկերացրի Հին կամուրջի կողքը, Սուրբ Մարիանե եկեղեցու մոտ, բայց համոզված չեմ, մի անգամ եմ եղել էդ կողմերը։ Մինչդեռ ես սպասում էի անասելի ճաշկերույթների ու երաժշտության մասին ֆիդբեքների, իրանք սկսեցին պատմել պլաստիկի ու վանդակների մասին։ Ականատես էին եղել, ոնց են վանդակներում, ցեմենտի վրա, առանց հատուկ պայմանների պահում արջերի, որոնցից մեկը հղի էր ու հիմնական, համեմատաբար մեծ վանդակից, որպես "հատուկ վերաբերմունք" տեղափոխված էր ավելի փոքր ~2մх4մ վանդակ։ Տիրոջը դիմելուց հետո պատասխան են ստացել, որ դե կերակրում են արջերին ու հերիք ա։

Հիմա հարց՝ Կա՞ն կենդանիների պահպանման սահմանված պայմաններ Հայաստանում։ Ո՞ւմ ա պետք դիմել ու ո՞նց։ Ու ո՞նց ա որոշվում՝ ով ունի արջ պահելու իրավունք։

 

 

Աստղիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման։ 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ ապօրինաբար պահվող երեք կարմիրգրքյան գորշ արջերի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրավոր հարցման միջոցով փորձեց պարզել ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված արջերին ռեստորանային համալիրում պահելու օրինականությունը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված գրությանն ի պատասխան ԲՆ-ից հայտնել են. «... բնապահպանության նախարարությունը «Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տարածքում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել»: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացել ենք, որ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման դեպք։ «Արագածոտն՝ իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է (3 հատ գորշ արջ պահելու համար ներկայացվել է պահանջ՝ լիազոր մարմնից թույլտվություն ստանալու վերաբերյալ)»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում