Կենգուրուները՝ ձյան մեջ․ Ավստրալիայում ձյուն է տեղացել (տեսանյութ)

Ավստրալիայի հարավ-արևմուտքում ձյուն է տեղացել․ հազվագյուտ երևույթ տարածաշրջանի համար։ Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել տեսանյութ, որում Նոր Հարավային Ուելսում կենգուրուները վազվզում են ձյան շերտի վրա։ Տեսանյութի հեղինակը մեքենա վարելիս նկարահանել է ձյան շերտով պատված արտոավայրով շարքով անցնող կենգուրուների՝ գրելով․ «Այսիպիսի բան ամեն օր չես տեսնի Ավստրալիայում․ կենգուրուները՝ ձյան մեջ»։ 

Թեպետ Ավստրալիայում հիմա ձմեռ է, բայց սա շատ հազվագյուտ իրադարձություն է։ Որոշ շրջաններում մարդիկ նման բանի ականատես են լինում 35 տարվա մեջ առաջին անգամ։ Որոշ հատվածներում տեղացել է 25 սմ ձյան շերտ։

Օդերևութաբանների տվյալներով՝ այս ձմեռն Ավստրալիայի ամենացուրտ ձմեռներից մեկն է։ Սիդնեյի շրջանում անգամ մի քանի փողոց է փակվել ձյան պատճառով։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում