Դիլիջանի քոթոթը տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող կացարան (տեսանյութ)
![](https://econews.am/disk/12-08-19/54e33477eb1358402b76b0864192d6d1.jpg)
Օրերս Դիլիջանից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։
Հիշեցնենք, որ քոթոթի մասին ահազանգել է քաղաքացի Նարինե Բալդրյանը, ում կողմից բեռնված տեսանյութի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ արջի ձագը մարդամոտ է և հավանաբար մարդկանց շրջապատում է գտնվել երկար ժամանակահատված: Նման պայմաններում կենդանին գրեթե դարձել է ձեռնասուն և չի կարող գոյատևել վայրի բնության մեջ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)