ԲԸՏՄ տեսուչներն ապօրինի փայտանյութ տեղափոխող մեքենա են հայտնաբերել
![](https://econews.am/disk/31-07-19/9a4b907405d5356cf70f0b69798402c5.jpg)
Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 01:07-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները ՀՀ Լոռու մ., Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Մեքենան հանձվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից: