«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքներում հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 600 ծառ

ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում 19 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել, «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 193 ապօրինի հատված ծառ, «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 31 ապօրինի հատված ծառ, «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 141 ապօրինի հատված ծառ, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 121 ապօրինի հատված ծառ, «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 10 ապօրինի հատված ծառ, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 147 ապօրինի հատված ծառ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում