Գողթ համայնքի տարածքում ապօրինաբար ձկանբուծարան է գործել

«Սոցիալական ցանցերում տեղեկություններ է տարածվել, որում ասվում է, որ Գողթ և Գառնի համայնքների հարակից Ազատ գետի հունի մեջ կառուցված են ջրավազաններ: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ տվյալ վայրում առանց համապատասխան թույլտվության (ապօրինի) Գողթ համայնքի վարչական տարածքում կառուցված է ձկնաբուծարան»,- այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերոհիշյալ՝ 2.5 հա հողատարածքը պատկանում է Գրիգոր Գրիգորյանին, որից 0.5 հեկտարի վրա վերջինս ապօրինի ձկնաբուծական գործունեություն է ծավալել, ինչի համար համայնքապետարանի կողմից տուգանվել 100.000 դրամով՝ հողի նպատակայնությունն ապօրինի փոխելու համար։

Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատողների կողմից պատրաստվում են համապատասխան նյութեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին փոխանցելու նպատակով»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում