Մարդկությունը 1970թ.-ից ոչնչացրել է կենդանիների 60 տոկոսին. ինչ է մեզ սպասվում (ֆոտո)

Վերջին 20 տարիների ընթացքում Լոնդոնի կենդանաբանության միության (The Zoological Society of London, ZSL), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wildlife Fund, WWF) և այլ կազմակերպությունների գիտնականները հետևում են աշխարհում ապրող հազարավոր կենդանատեսակների պոպուլյացիաների փոփոխություններին: Ցավոք, նրանց ուսումնասիրության եզրակացությունները հիասթափեցնող են: Յուրաքանչյուր տարի կենդանիները պակասում են: Բայց այս արդյունքները պետք է դառնան մարդկության համար շարժիչ ուժ, որպեսզի իրականացվեն կոնկրետ գոծողություններ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Այսօր վտանգված է 26.197 կենդանատեսակ:

Մարդիկ երկիր մոլորակի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ցանկացած այլ կենդանի արարած: Եվ այս ամենի հիմնական պատճառը մեր անխնա սպառումն է, որն էլ հանգեցնում է մյուս բոլոր հետևանքներին: Մարդը հատում է անտառները անվերջ զարգացող գյուղատնետեսության համար, որն էլ արտադրում է սոյա, որպեսզի կերակրեն խոզերին և հավերին, իսկ դրանք հետագայում դառնում են սնունդ՝ մարդու համար: Մենք գետերից օգտագործում ենք չափից շատ ջուր, իսկ օվկիանոսները խեղդում ենք պլասիկներով, այդպիսով բազմաթիվ կենդանիների դատապարտելով մահվան:

Սուդան (1973-2018թթ.) - վերջին հյուսիսային սպիտակ արու ռնգեղջյուրը (լատ.՝ Ceratoterium simium):

Թայվանական ամպապատ հովազ - վերջին անգամ հանդիպել է 1983թ.-ին, այժմ համարվում է ոչնչացած տեսակ (լատ.՝ Neofelis nebulosa brachyura):

Պիրենեյան այծեղջյուր - (Լատ.՝ Capra pyrenaica) ոչնչացել է 2000թ.-ին:

Վերջին զեկույցների համաձայն, մարդկությունը ոչնչացրել է կաթնասունների 83 տոկոսը և երկիր մոլորակի բուսականության ուղիղ կեսը: Եվ նույնիսկ, եթե մենք դադարեցնենք ոչնչացումը հենց հիմա, ապա 5-7 մլն տարի կպահանջվի բնական աշխարհը վերականգնելու համար: Վայրի բնությունը և էկոհամակարգերը կենսական նշանակություն ունեն մարդու համար, ուստի դրանք վնասելը նույնքան վտանգավոր է, որքան վտանգավոր են կլիմայական փոփոխությունները:


Անհետացման պատճառները:

Մարդկային գործոնից բացի այս տեսակների ոչնչացման այլ պատճառներ ևս կան, սակայն մարդու ազդեցությունն ու միջամտությունը ունեն առաջնային նշանակություն:

  • Կենսաբազմազանության ոչնչացումը հանդիսանում է կենդանիների և միջատների անհետացման հիմնական պատճառը: Ամենուրեք անտառահատումներ են իրականացվում, իսկ հողերի մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: 
  • Որս՝ հանուն սննդի. երկրորդ ամենամեծ պատճառը: Կաթնաունների գրեթե 300 տեսակ ոչնչանում է, իսկ ծովերի և օվկիանոսների բնակիչները մեծ քանակությամբ որսվում են:
  • Քիմիական աղտոտվածություն. խոյադելֆինների պոպուլյացիայի (լատ.՝ Orcinus orca) կեսը դարձել է քիմիական աղտոտվածության զոհ:
  • Պլատինի մեծ քանակությունն ազդում է ձկների պոպուլյացիայի կրճատման վրա, ինչպես նաև գետերի և լճերի մյուս բնակիչների վրա:

Ի՞նչ է լինելու հետագայում

Առաջին հերթին շատ կարևոր է երկիր մոկորակի բնակչության տեղեկացվածության աստիճանը: Մարդկանցից շատերն ուղղակի չգիտեն, թե ինչ է կատարվում մոլորակի վրա ապրող կենդանիների հետ: Օրինակ՝ 2018թ.-ին «Lacoste» բրենդը Բնության պաշտպանության միջազգային միության (IUCN) հետ համատեղ, թողարկել է վերնաշապիկների հավաքածու, որոնց վրա բրենդային կոկորդիլոսի փոխարեն կարվածեն մոլորակի 10 ոչնչացման եզրին գտնվող կենդանիներ:

Որպեսզի դադարեցնենք էկոհամակարգերի անկումը, որոնք պահպանում են մարդու և մոլորակի կենդանիների կյանքը, հարկավոր են գլոբալ փոփոխություններ ամբողջ աշխարհում: Աշխարհի տարբեր երկրների կառավարություններն աշխատում են այն ուղղությամբ, որ 2020թ.-ին տեղի ունենա համաժողով և կնքվի կոնվենցիա կենսաբազմազանության մասին, որտեղ բնապահպանական նոր պարտավորություններ կընդունվեն:

Բազմաթիվ երկրներում, այժմ արդեն ոչ միայն պահպանում են կենդանիների քանակը, այլ նաև ավելացնում: Օրինակ՝ Հնդկաստանում վագրերի քանակը հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է մոտ 20 տոկոսով, իսկ Չինաստանում հատում պաշտպանության ներքո են գտնվում պանդաները:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բնության պաշպանությունը հնարավոր է կենդանիների բնական միջավայրի պատշաճ պահպանությամբ և մոլորակի բնական ռեսուրսների նկատմամբ՝ մեր սպառողական վերաբերմունքի վերացման արդյունքում:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում