Հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր
![](https://econews.am/disk/27-03-19/5afa7be440008a25fb4e67017868ebda.jpg)
![](https://econews.am/disk/27-03-19/878cab4b6b118156ca7fab151981d854.jpg)
Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշ մասնաճյուղի Արտանիշ և Դրախտիկ տեղամասերի պահաբաժիներում հանգստյան օրերին հայտանաբերվել են 25 ապօրինի հատված սոճենի տեսակի ծառ:
Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում:
Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի մասնաճյուղերում հայտանբերվել է 30 ապօրինի հատված ծառ (19 ծառ Ստեփանավանի ա/տ, 4 ծառ Գուգարքի ա/տ և 7 ծառ Իջևանի ա/տ):
Դեպքերի վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։