Բնությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 8 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 46 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 8.145.203 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 33-ի վերաբերյալ նշանակվել է 2.950.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 27 դեպք, հաշվարկվել է 6.492.850 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 1.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման* 3 դեպքով (6 հողմատապալ լորենի, 4 բոխի, 5 լորենի) հաշվարկվել է 1.431.100 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 27.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ հաճարենի, 1 բոխի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (7.2 խմ թափուկ վառելափայտ, 0.6 խմ վառելափայտ) նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (4 բոխի, 8 թխկի, 2 հացենի, 3 սոճենի, 4 արջատխլենի, 5 կաղնի, 2 լորենի, 1 ընկուզենի, 1 փռշնենի, 1 բալենի) հաշվարկվել է 5.034.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով (26 բոխի, 2 հաճարենի, 5 թխկի, 6 թեղի, 2 կաղնի, 1 ընկուզենի, 1 հացենի) նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (11.84 խմ վառելափայտ, 5խմ թափուկ վառելափայտ, 6.1 խմ շինափայտ, 93 խմ մանրատախտակ)՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ակացիա) հաշվարկվել էր 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը գանձվել է։ Գործի նյութերն ուղարկվել էր Իջևանի ոստիկանություն, արդյունքում պարզվել է, որ վերջինս փայտանյութի ապօրինի տեղափոխման իրավախախտման դեպք է (նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք (0.7 խմ վառելափայտ)):

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 8 դեպք, հաշվարկվել է 127.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (կատարվել է Սևանա լճից 2,8կգ խեցգետնի ապօրինի որս, խեցգետինները բաց են թողնվել Սևանա լիճ) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 17 հատ՝ 4կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 20.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արարատ՝ հայտնաբերված իրավախախտման ապօրինի որսի 1 դեպքով (1 ջրլող թռչուն, որն ազատ է արձակվել) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հայտնաբերվել է իրավախախտման ապօրինի ձկնորսության 1 դեպք՝ 3 հատ կողակ տեսակի ձուկ` գործն ընթացքի մեջ է։ Վայոց ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 հատ՝ 140գր. կողակ տեսակի ձուկ, 3 հատ՝ 60գր. սլիկ տեսակի ձուկ և ձկնորսական ցանց, որոնք ոչնչացվել են հորման և այրման կարգով, հաշվարկվել է 200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 86 հատ` 33.7կգ սիգ տեսակի ձուկ և 90 հատ` 19.7կգ ապխտած սիգ տեսակի ձուկ, որոնք սահմանված կարգով հանձնվել են համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 106.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով առգրավվել է 20 հատ՝ 6կգ սիգ տեսակի ձուկ, կազմվել են արձանագրություններ, գործերն ընթացքի մեջ են:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 1.525.353 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել` 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արմավիր՝ «Արգավազշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության կարգը հաստատելու մասին» 25.01.2005թ. N92-Նուղղ որոշման 20-րդ կետի և «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 14.08.2003թ. N 1110-Ն որոշման 19-րդ, 20-րդ կետերի պահանջները) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է համապատասխանաբար՝ 787.832 ՀՀ դրամի և 73.548 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։

Արագածոտն՝ «Արագած-Պեռլիտ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 5-րդ և 8-րդ մասերի պահանջները) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է 663.973 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաև նշանակվել` 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախտման 8 դեպք։ Արագածոտն՝ 8 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.222.140 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում