Պոլիէթիլենային տոպրակները կդառնան 100 դրամ. արտադրողները դժգոհում են

Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ 2018թ.-ի հուլիս ամսին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարերեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց: 

Օրերս տեղի ունեցած հանրային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում: Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում էին գտնվում բազմաթիվ պլաստիկյա իրերի, մասնավորապես՝ տոպրակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներ և վերամշակողներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում նախատեսվող փոփոխությունների հետ կապված: 

Նշենք, որ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները: 

Փաթեթի հակիրճ բնութագրում ասվում է. ««ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից»: Փաթեթին ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում