Ձեր «նախկին սիրելիին» կուտեն սուրիկատները. Վալենտինյան սրամտություն

Այսօր Սուրբ Վալենտինի տոնն է, որը մեծ տոնախմբությամբ նշվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս տոնի ամենաընդունված և ցանկալի նվերը ծաղկեփունջը և շոկոլադն է: Սակայն կա ավելի մեծ պատճառ այս տոնին սպասելու համար:

Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի կենդանաբանական այգին՝ համարելով, որ այս հրաշալի տոնին մարդիկ իրենց ներկայիս սիրելիներին հիշելուց բացի նաև հիշում են իրենց նախկին զուգընկերներին: Եվ շատ հաճախ նրանք բացի դրական հիշողություններից ունենում են նաև բացասական հիշողություններ:

Նման դեպքերի համար կենդանաբանական այգին յուրահատուկ միջոցառում էմտածել. անվճար և առցանց ուղիղ կապի միջոցով առաջարկում է ցուցադրել, թե ինչպես են սուրիկատներին կերակրում խավարասերներով, որոնք կրում են ձեր նախկին զուգընկերոջ անունը:

Կենդանաբանական այգին այս նախաձեռնությունը անվանել է «Բավական է ինձ խավարասերել» ("Хватит меня тараканить"): Մասնակցության համար հարկավոր է ընդամենը կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջին գրել ձեր նախկին զուգընկերոջ անունը և ազգանվան առաջին տառը:

Խավարասերներով կերակրման ընթացքը հնարավոր կլինի դիտել ինչպես Facebook սոցիալական ցանցի միջոցով, այնպես էլ կենդանաբանական այգու պաշտոնական էջում, իսկ ցանկացողները կարող են նաև ներկա գտնվել:

«Սա հրաշալի միջոց է բնակիչների ուշադրությունը կենտրոնացնելու մեր աշխատանքի վրա»,- ասել է կենդանաբանական այգու աշխատակից Սառա Բորրեգոն CBS News-ի հետ հարցազրույցի ընթացքում:

«Սուրիկատները պաշտում են խավարասերներին և չկա Սուրբ Վալենտինի տոնը նշելու ավելի լավ տարբերակ, քան տեսնել, թե ինչպես են սուրիկատները խժռում նախկին սիրելիիդ անունը կրող խավարասերներին»:

Սուրիկատները Մանգուստների ընտանիքին պատկանող կենդանիներ են: Նրանք ապրում են Հարավային Աֆրիկայի անապատներում, որտեղ չորային է և սնունդ գտնելը դժվար է:
Բորրեգոն նշեց, որ սուրիկատների համար խավարասերն նույնքան համեղ է, որքան մեզ համար թխվածքաբլիթները: Նրանց խավարասերներով կերակրելը շատ հեշտ է:

Կենդանաբանական այգին արդեն 1500-ից ավելի հայտ է ստացել և դա նշանակում է, որ նրանք, ովքեր սպասում են իրենց դաժան վրեժը լուծելուն, դեռ պետք է համբերատար լինեն:

Եվ, եթե այնուամենայնիվ չհասցնեք, պետք չէ մտահոգվել, քանի որ Բրիտանիայում գտնվող Hemsley բնապահպանական կենտրոնը նույնպես առաջարկում է մեկ ու կես ֆունտի դիմաց խավարասերին տալ ձեր իսկ ցանկացած անունը: Իսկ Նյու Յորքի Bronx կոչվող կենդանաբանական այգում 15 դոլարի դիմաց առաջարկվում են անգամ Մադագասկարյան փխրուն խավարասերներ:

Իսկ Ավստրալիայում ՝ Սիդնեյի կենդանաբանական այգին շատ ավելի հեռուն է գնացել: Այնտեղ կազմակերպված է մրցույթ, որի հաղթողը հնարավորություն կստանա այգու ամենաթունավոր օձին անվանել իր նախկին սիրելիի անունով:

Թերևս նախկինում երբեք Սուրբ Վալենտինի տոնը այսքան սրամիտ և հետաքրքրիր չի նշվել:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում