«Թեղուտի պոչամբարի թունավոր փոշին լցվում ու խեղդում է բնակավայրը». ահազանգում են Շնողի բնակիչները

Լոռի մարզի բնակիչները «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջոցով ահազանգում են Շնող գյուղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նախաձեռնության մասին մասնավորապես ասվում է. «Սա Լոռու մարզի Շնող գյուղն է, որտեղ գյուղացիների կեսը բնապահպաններին իրենց խոսքերով հետ ուղարկեցին, ռադ արեցին, որովհետև իրենց աշխատավայր ու երեխաների համար ապագա էին խոստացել։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչպես է թունավոր փոշին լցվում ու խեղդում բնակավայրը։ Արդեն կան սատկած կենդանիներ։ Ու սա դեռ սկիզբն է: ...

Այս գյուղի բոլոր բնակիչները, ինչպես նաև մեր երկրում ապրող յուրաքանչյուր անձ ունի առողջ կյանքի իրավունք, որը գողացվել է։ Եթե դուք հենց այս պահից սկսած չուղղեք այս սարսափելի սխալը ու պատասխանատվության չկանչեք մեղավորներին, ապա դուք նույնպես գողանում եք այս խաբնված մարդկանց ապագան ու ոչ մի բանով չեք տարբերվում նախկիններից, որոնց ազգովի մերժեցինք՝ հայհոյելով ու աշոտյան անելով։
ՍՊԱՍՈւՄ ԵՆՔ !!! Դուք պատասխանատու եք մեզանից յուրաքանչյուրի իրավունքի պահպանման համար։ Դուք դրա համար աշխատավարձեր ու ԻՆՔՆԱպարգևատրումներ եք ստանում»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում