ԲԸՏՄ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Իգոր Սարգսյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին նշված պաշտոնում ժամանակավորապես փոխարինում է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲԸՏՄ ղեկավարաի պաշտոնից ազատվեց Արթուր Գրիգորյանը: Ազատման որոշում ընդունելու պատճառների և հիմքերի մասին հստակ ու մանրամասն պարզաբանում վարչապետի աշխատակազմն այդպես էլ չներկայացրեց

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»: ԲԸՏՄ նոր ղեկավար դեռ նշանակված չէ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից մեզ հայտնեցին նաև, որ դեռ հայտնի չէ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված տեսչական տուգումների ամփոփման փուլի ավարտման և ատուգման արդյունքների հրապարակման ամսաթիվը, քանի որ դա կապված է մի շարք ընթացակարգային ու օրենքով սահմանված գործընթացների հետ: Օրերս արդյունքը կհրապարակվի և հասանելի կլինի ԶԼՄ-ներին ու հասարակությանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում