Ինչո՞ւ են սպիտակ արջերին «հետաքրքրում» հետազոտող սուզանավերը (ֆոտո)

Աշխատելով բևեռային շրջանում, մարդիկ հանդիպում են եզակի կենդանիների, որոնք չեն հանդիպում մոլորակի այլ վայրերում և հաճախակի լուսանկարում են հետաքրքիր կադրեր: Հաճախ վայրի բնության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերում մարդու ձեռքերով ստեղծված տեխնիկայի նկատմամբ. Այսպիսով՝ բևեռային արջերը մեծ ուշադրություն են դարձնում սուզանավերին: 2003 թվականին Ալյասկայում բևեռային արջն ուսումնասիրել էր ամերիկյան սուզանավերի պերիսկոպը՝ կարծելով, որ կարող է անսովոր օբյեկտի մոտ սնունդ գտնել: Վերջերս ռուս սուզորդները նման իրավիճակում էին հայտնվել. նրանք պատահաբար գրավել էին կենդանու ուշադրությունը և արջը մոտեցել էր նավակին, զգուշորեն հոտոտելով այն՝ պտտվել ամբողջ երկայնքով:

Ինչպես տեղեկանում ենք National Geographic-ից, լուսանկարների այս շարքը բուռն քննադատության պատճառ է դարձել: Այդ նկարներում մի արջ մոտեցել է ռուսական Դելտա IV դասի սուզանավին, այն ժամանակ, երբ անձնակազմի անդամները աղբով լի արկղեր են նետել օվկիանոս:

Լուսանկարների ճշգրիտ վայրը և ժամանակը հայտնի չէ, բայց բնապահպանները քննադատում են բևեռային հետազոտողների վարքագիծը: Վայրի բնության հիմնադրամի (WWF) Արկտիկայի հարցերով խորհրդական Նիլս Հարլի Բոյսենի խոսքերով, Արկտիկայի կենդանիներին թափոններով կերակրելն առնվազն անխոհեմ է. այդ սնունդը վնասակար է կենդանիների համար, բայց հագեցնում է սովը ու ստիպում փնտրել մարդկային ներկայության այլ վայրեր: Բնապահպանները մեկ այլ վտանգավոր գործոն են համարում այն փաստը, որ օրգանական թափոնների հետ միասին նավաստիները մեծ քանակությամբ պլաստիկ են նետել օվկիանոս:

Նորվեգիայի իշխանությունները շեշտում են, որ լուսանկարները հստակորեն փաստում են բնապահպանական օրենսդրության խախտման մասին, ըստ որի, արգելվում է բևեռային արջերի ուշադրությունը գրավելու և նրանց խանգարելու ցանկացած փորձ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում