Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերն ու խեցգետնահավաքները

«10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում»,- հայտնում է ազգային պարկը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետնահավաքները»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում