Լեոնարդո Դի Կապրիոյի ֆոնդը 100 մլն դոլար է նվիրաբերել կլիմայի փոփոխության դեմ պայքարին

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի համանուն ֆոնդը 100 մլն դոլար է նվիրաբերել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին: 44-ամյա դերասանը սկսել է բարեգործությամբ զբաղվել 1998 թվականից շրջակա միջավայրի խնդիրների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Հիմնադրամը տարեկան մի քանի անգամ կազմակերպում է դրամահավաք-միջոցառումներ, ինչպես նաև տարեվերջյան համերգային գալա երեկո:

Ֆոնդի հովանավորությամբ այս տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 200 ծրագիր ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը: Հիմնական առաքելությունը վայրի բնության պահպանությունն ու մարդու կողմից պատճառված վնասի վերականգնումը կամ վերարտադրությունն է: 

«Երբ 20 տարի առաջ ես ստեղծեցի Լեոնարդո Դի Կապրիոյի ֆոնդը (LDF), այն հիմնված էր մի հասարակ գաղափարի վրա, որ մենք կարող ենք հասնել իրական արդյունքների անմիջապես ֆինանսավորելով առավել արդյունավետ էկոլոգիական նախագծերը»,- ասված է ֆոնդի հայտարարությունում:

Ֆոնդը հայտարարել է, որ ներգրավվել է 11 մլն ԱՄՆ դոլարի նոր ներդրումներ, ինչի արդյունքում ֆոնդի ընդհանուր դրամական կարողությունները հասել են 100 մլն ԱՄՆ դոլարի: 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում