Կապանի անտառտնտեսությունում հայտնաբերվել է 66 ապօրինի հատված ծառի կոճղ. Այսեր Ղազարյան
![](https://econews.am/disk/03-12-18/6666cb3943850d82ba4171730921ba3e.jpg)
«Համաձայն Հայանտառ ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված զեկուցագրի ս․թ․ նոյեմբերի 19-ին Ճակատենու անտառպետության 6-րդ պահաբաժնի թիվ 53 քառակուսու 2-րդ և 4-րդ անտառամասերում հայտնաբերվել է 66 ապօրինի հատված ծառի կոճղ, որից 39-ը ցցաչոր։ Նոյեմբերի 20-ին կատարվել է տեղազննում և կազմվել են անտառխախտման արձանագրություններ: Մեղավորները հայտնաբերվել են»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Սյունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Գևորգ Գասպարյան հայտնել էր. «Այսօրվա շրջայցի ժամանակ պարզվեց, որ Կապան-Մեղրի ճանապարհը, որը անցնում է «Շիկահող» պետական արգելոցով 45-54 կմ աջ և ձախ կողմում վնասել են ճանապարհի եզրերը ցուց տվող նշանները և կատարել ապօրինի ծառահատում: Կտրված է կանգուն չոր, կիսաչոր տարբեր տրամաչափի ծառեր, սկսած 30-50սմ տրամագծով, իսկ ճանապարհից դեպի անտառի բարձր գոտիներ կտրված են 25 և ավելի թաց հաստաբուն կաղնիներ: Հատված հաստաբուն կաղնիների փայտանյութի մի մասը դեռ տեղում է:
Կտրելուց հետո «խելոքները» մթոմ քողարկել են, կոճղին լցնելով, հող և խոտ, բայց չեն հասկանում, որ ինչքան էլ քողարկեն բացահայտվելու է»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)