Ամուլսարի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել. Նիկոլ Փաշինյան

Այսօր անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման խնդրին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը չկարողացավ պահպանել տնտեսական ցուցանիշը, քանի որ այն հիմնված էր նկարված թվերի վրա։ Նա որպես տեղի ունեցածի պատճառ առանձնացրեց նաև ՀՀ-ում Ամուլսարի ներդրումը՝ ասելով «Այսինքն` մի կազմակերպության ճակատագրով մենք տնտեսական աճ էինք նկարում։ Մյուսը Թեղուտն էր, որի հանքը փակվել է։ Երբ ժամանակին մարդիկ զգուշացնում էին, ասում էին` մի բացեք այդ հանքը, ասում էին` ոչինչ, գրեք, մեզ տնտեսական ակտիվության ցուցանիշ է պետք»:

Ամուլսարի խնդրի շուրջ առաջացած իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միջազգային հեղինակավոր փորձագետներն այսօր ասում են, որ այն շեշտադրումները, որոնք անում ենք այդ ծրագրի հետ կապված՝ լեգիտիմ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի ծրագրի շրջանակում և դրա ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը՝ ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանալու համար: Այդ փորձաքննությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար»: 

Վերջինս նշեց, եթե վտանգ լինի Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ապա նախագիծը չի իրականացվի, եթե ոչ՝ ապա ծրագիրը կյանքի կկոչվի: «Ասել եմ, որ իմ վարչապետության պարագայում ծրագիրը չէր իրականացվի, բայց մենք կրում ենք նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները և գնում ենք այդ ուղղությամբ»,- մանրամասնեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում