Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր (տեսանյութ)

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշի 11 տրանսպորտային միջոց, հիմնականում՝ բեռնատարներ, որոնք բարձված են եղել կտրված փայտանյութվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութն ապօրինի է եղել և վարորդներից ոչ ոք չի ունեցել հակառակը փաստող համապատասխան փաստաթղթեր: Պահպանվող տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր մոտ 35 խմ փայտով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փայտանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում