Ամուլսարի վերաբերյալ ավարտեցինք նաև աշխատանքային խմբի գործընթացը. Արթուր Գրիգորյան

«Ամուլսարի վերաբերյալ ավարտեցինք նաև աշխատանքային խմբի գործընթացը: Խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով: Վաղը խմբի անդաների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Լիդիան Արմենիա ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին: Այս նյութերը գաղտնի չեն և համակարգված կերպով կտրամադրվեն նաև մամուլին ու այլ շահագրգիռ անձանց: Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ և արել է նաև ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության և դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: 

Վերջինս մանրամասնում է. «Նշեմ նաև, որ վաղը մեկում եմ Կապան՝ Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձևավորման օրակարգով: Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում, որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարևորության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Համեցեք քննարկման»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում