Շատինում արջի ոտքը հայտնվել է թակարդում. փրկարար գործողություններ (տեսանյութ)

Շատին գյուղում արջն ընկել է թակարդի մեջ և կենդանուն օգնություն է հարկավոր: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: ԱԻՆ-ը տեղեկություններ է հայտնել հիմնադրամին թակարդի մեջ հայտնված կենդանու մասին և հիմնադրամի մասնագետները փրկել են արջին:

Ռուբեն Խաչատրյանը հայտնում է, որ կենդանին վանդակի մեջ է հայտնվել երեկ առավոտյան: Որպեսզի պարզեն, թե կենդանին ինչ կարգի վնասվածքներ է ստացել, վերջինիս կտեղափոխեն փրկարար կենտրոն, իսկ ապաքինումից հետո արջին կվերադարձնեն վայրի բնություն:

Տեսանյութում երևում է, որ արջին քնեցնում են հատուկ եղանակով, այնուհետև տեղափոխում կենդանուն:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում