«Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք». վարչապետն՝ Ամուլսարի հանքի մասին

«Հունիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, «Լիդիան Արմենիա» ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ, բայց, ցավոք, նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապորհով գնալ». այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն անդրադարձել է նաև օրերս Փարիզում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլիի և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնիի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ շեշտելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մերժել է իր առաջարկը: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին նշել է, որ պետք է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն։ «Ընդ որում, կարծում եմ, որ երկու հարցի պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք: Եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք»,- ասել է նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում