Համերգ-դրամահավաք՝ հանուն Ամուլսարի և տարածաշրջանի բնության
![](https://econews.am/disk/13-09-18/30f2cc4b831b1a7d77adb63256a94001.jpg)
Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ից սկսած Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի կունենա համերգ-դրամահավաք՝ նվիրված Ամուլսարի և տարածաշրջանի բնության պահպանությանը:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներից տեղեկանում ենք, որ նախաձեռնությունը նոր շունչ է հաղորդում պայքարին՝ հույսը դնելով ժողովրդական պայքարի վրա, որն իր մեջ ներառում է թե՛ հասարակական ըմբոստություն, թե՛ գիտական աշխատանք, թե՛ ինքնակազմակերպում։
«Միջոցառմանը կմասնակցեն ազգային և հասարակական գործիչներ, մտավորականներ, կլինեն երաժշտական և պարային կատարումներ, ինչպես նաև այլ ելույթներ: Միջոցառմանը մասնակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ խմբեր, կառույցներ և մտահոգ մարդիկ»,- հայտնում ենք անդամները:
Միջոցառման մասին մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.facebook.com/events/2041241125927758/
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/22-08-22/9cd4da82ac123ea324c3d6021a050b09.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-22/e4060fac3eecfc54b3f98f013ee662ed.jpg&w=300&h=200)